Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ է տարել ռևանշ մենամարտում 🎥
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող Արման Ծառուկյանն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF 07 մրցաշարում նորից հաղթել է Ջորջիո Պուլասին։
Ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում հայ մարտիկը 9:3 հաշվով փայլուն հաղթանակ է տարել։
29-ամյա Ծառուկյանը գոտենարտի ավարտից վայրկյաններ առաջ 4-միավորանոց հիասքանչ հնարք է կատարել։
Մարտի 1-ին կողմերը մրցել էին նաև RAF 06 մրցաշարում, որտեղ Ծառուկյանն ամերիմացի մրցակցին հաղթել էր 2:1 հաշվով։ Գոտեմարտից հետո կողմերի միջև զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# RAF, RAF 07, UFC, Արման Ծառուկյան, Ըմբշամարտ, Ջորջիո Պուլաս