Գերմանիայի հավաքականի հայտացուցակը 📸
Յուլիան Նագելսմանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Գերմանիայի ագզային հավաքական` մասնակցելու առաջիկա ընկերական հանդիպումներին։
Դարպասապահներ – Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ»), Յոնաս Ուրբիգ («Բավարիա»)։
Պաշտպաններ – Նիկո Շլոտերբեկ, Վալդեմար Անտոն (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ»), Մալիկ Թիաու («Նյուքասլ», Անգլիա), Նաթանիել Բրաուն («Այնտրախտ»), Ջոնաթան Տահ («Բավարիա»), Դավիդ Ռաում («Լայպցիգ»), Յոշա Վանգոման («Շտուտգարտ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Իսպանիա)։
Կիսապաշտպաններ – Ալեքսանդր Պավլովիչ, Լենարտ Կառլ, Յոզուա Կիմիխ, Լեոն Գորեցկա (բոլորը` «Բավարիա»), Ֆլորիան Վիրց («Լիվերպուլ», Անգլիա), Պասկալ Գրոս («Բրայթոն», Անգլիա), Ֆելիքս Նմեչա («Բորուսիա Դորտմունդ»), Անտոն Ստախ («Լիդս», Անգլիա)։
Հարձակվողներ – Նիք Վոլթեմադե («Նյուքասլ»), Կայ Հավերց («Արսենալ», Անգլիա), Կևին Շադե («Բորնմութ», Անգլիա), Ջեյմի Լևելինգ, Դենիս Ունդավ (երկուսն էլ` «Շտուտգարտ»), Լերոյ Սանե («Գալաթասարայ», Թուրքիա), Սերժ Գնաբրի («Բավարիա»)։
Յոնաս Ուրբիգն ու Լենարտ Կառլն առաջին անգամ են հրավիրվել հավաքանան։
«Բունդեսմանշաֆթը» մարտի 27-ին Բազելում ընկերական հանդիպում կանցկացնի Շվեյվարիայի, իսկ մարտի 30-ին` Շտուտգարտում Գանայի հավաքականի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml