Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
17/03/2026 - 16:27

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

37-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի հանդիպումը։

Սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարք կվերադառնա միջազգային դադարից հետո ու պատրաստ կլինի ապրիլի 5-ին կայանալիք «Ռոմայի» դեմ 31-րդ տուրի տնային խաղին։

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 30 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026