Մբապեն բաց կթողնի «Ման. Սիթիի» դեմ առաջին հանդիպումը 📸
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը լիարժեք չի ապաքինվել ծնկի վնասվածքից ու պատրաստ չէ օգնել իր թիմին։
«Արքայական» ակումբի բուժանձնակազմը կանի ամեն ինչ, որպեսզի պատասխան խաղից առաջ 27-ամյա հարձակվողը շարք վերադառնա։
Դրան զուգահեռ, «Մանչեսթեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հոլանդը լիարժեք պատրաստ է մադրիդյան գանդի առաջին դեմ հանդիպմանը։ Նորվեգացի վնասվածք ուներ։
«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 11-ին։ Կողմերը պատասխան մրցավեճը կանցկացնեն մարտի 17-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ