Լապորտա. «Ես և ամբողջ «Բարսան» հավատում ենք comeback-ին»
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կայանալիք պատասխան հանդիպման մասին, հայտնում է Mundo Deportivo-ն։
«Ես և ամբողջ «Բարսան» հավատում ենք comeback-ին։ Դա հնարավոր է, ու բոլոր երկրպագուները տրամադրված են դրան։ Մենք ունակ և մոտիվացված թիմ ունենք, որը կարող է comeback անել։
Սա երիտասարդ, ռիսկի գնացող թիմ է։ Գիտեմ, թե ինչպես են նրանք տրամադրված։ Մենք թիմի կողքին կլինենք ու կաջակցենք ֆուտբոլիստներին»,- ասել է Լապորտան։
«Բլաուգրանան» դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդին պարտվել է 0:4 հաշվով։ Կողմերը պատասխան մրցավեճը կանցկացնեն մարտի 3-ին։
Հիշեցնենք, որ Լապորտան հրաժարական է տվել` «Բարսելոնայի» նախագահական հերթական ընտրություններին մասնակցելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Copa del Rey, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Իսպանիայի գավաթ