Մխիթարյանը վերադարձավ «Սիգնալ Իդունա Պարկ». «Ինտերը» հաղթեց «Բորուսիային» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Ինտերը» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
«Ներաձուրիից» հանդիպմանը մասնակցեց նաև «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 88-րդ րոպեին։
37-ամյա ֆուտբոլիստի` 81-րդ րոպեին վաստակած տուգանայինը հիասքանչ հարվածով եզրափակեց Ֆեդերիկո Դիմարկոն` առաջ մղելով «Ինտերին»։
Միլանյան գրանդից հանդիպման վերջակետը 90+4-րդ րոպեին դրեց Անդի Դիուֆը։
Մխիթարյանը «Բորուսիայից» հեռանալուց հետո առաջին անգամ էր մրցում գերմանական գրանդի դեմ։
Նախկինում հայ ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում միայն Դոնեցկի «Շախտյորի» կազմում էր երկու հանդիպման մասնակցել «Բորուսիայի» դեմ։
«Ինտերը» 15 միավորով Լիգայի փուլն ավարտեց 10-րդ տեղում ու դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ, որտեղ կհանդիպի Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո Գլիմտին» կամ «Բենֆիկային»։
«Բորուիան» 11 միավորով 17-րդ տեղը զբաղեցրեց ու անցումային փլեյ-օֆֆ-ում կմրցի «Բայերի» կամ «Ատալանտայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml