ՉԼ. «Արսենալը» Լիգայի փուլն ավարտեց կատարյալ արդյունքով` հաղթելով նաև «Կայրաթին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Կայրաթին»։
«Զինագործներից» գոլեր խփեցին Վիկտոր Դյոկերեշը, Կայ Հավերցն ու Գաբրիել Մարտինելին, Ղազախստանի չեմպիոնից աչքի ընկան Ժորժինիոն և Ռիկարդինիոն։
Լոնդոնյան գրանդը Լիգայի փուլում հաղթեց բոլոր 8 մրցակիցներին` 24 միավորով գրավելով առաջին տեղը։
«Կայրաթը» միայն 1 միավոր վաստակեց ու զբաղեցրեց վերջին` 36-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml