Պաշտոնական. «Փյունիկը» նոր հարձակվող ունի 📸
Պաշտոնական. «Փյունիկը» նոր հարձակվող ունի 📸
26/01/2026 - 17:14

Գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն տեղափոխվել է «Փյունիկ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։

28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսը ներկայացնող «Օմոնիա Արադիպուն» էր, որտեղ հանդես էր գալիս 2025թ. օգոստոսից, 14 խաղում խփել է 3 գոլ։

Յանսանեն նախկինում խաղացել է նաև բելառուսական «Իսլոչում», մալիական «Բլեք Սթարզում», մոլդովական «Շերիֆում», ռուսական «Պարի ՆՆ»-ում, խորվաթական «Ռիեկայում» և այլ ակումբներում։ Նա 2021թ. մեկ հանդիպման է մասնակցել Գվինեայի ազգային հավաքականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025