ՄՅՈՒ-ն հիասքանչ գոլեր խփեց` հաղթելով «Արսենալին» թրիլերային խաղում 🎥
ՄՅՈՒ-ն հիասքանչ գոլեր խփեց` հաղթելով «Արսենալին» թրիլերային խաղում 🎥
25/01/2026 - 22:28

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Արսենալին»։

«Զինագործները» 29-րդ րոպեին` Լիսանդրո Մարտինեսի ինքնագոլից հետո, բացեցին հաշիվը։

«Կարմիր սատանաների» պատասխան գոլը 37-րդ րոպեին խփեց Բրայան Մբեումոն` օգտվելով մրցակցի պաշտպանների կոպիտ սխալից։

51-րդ րոպեին հեռահար հարվածով հիասքանչ գոլ խփեց Պատրիկ Դորգուն` առաջ մղելով արդեն մանկունիական գրանդին։

Բաց թողած երկրորդ գոլից հետո լոնդոնյան գրանդը նետվեց առաջ` փրկելու խաղը։ 84-րդ րոպեին «Արսենալը» հերթական գոլը խփեց անկյունայինի խաղարկումից հետո. լուսատախտակին 2:2 հաշիվը վառեց Միկել Մերինոն։

Թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, բայց 87-րդ րոպեին Մատեուս Կունյան ևս հեռահար հարվածով տպավորիչ գոլ խփեց` «Յունայթեդին» թրիլերային հաղթանակ պարգևելով։

Մայքլ Կարիկի գլխավորած թիմը նախորդ տուրում էլ մանկունիական դերբիում 2:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»։

«Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով բարձրացավ 4-րդ տեղ։ «Արսենալը» 50 միավորով առաջինն է։ «Զինագործներն» այժմ միայն 4 միավորով է գերազանցում երկրորդ տեղը զբաղեցնող «Ման. Սիթիին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025