«Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»` վերադառնալով առաջին տեղ 🎥
«Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»` վերադառնալով առաջին տեղ 🎥
25/01/2026 - 21:11

Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»։

«Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Դանի Օլմոն, Ռաֆինիան ու Լամին Յամալը։ Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 52 միավորով վերադարձավ առաջին տեղ։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալն» ունի 51 միավոր։ «Ռեալ Օվիեդոն» 13 միավորով վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025