«Ֆերենցվարոշի» ու Հունգարիայի հավաքականի գոլահարը տեղափոխվեց ԱԵԿ 🎥
Աթենքի ԱԵԿ-ը ձեռք է բերել «Ֆերենցվարոշի» հարձակվող Բարնաբաշ Վարգային, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` ԱԵԿ-ը Վարգայի տեղափոխության համար «Ֆերենցվարոշին» վճարել է 4,5 միլիոն եվրո։
31-ամյա ֆուտբոլիստը հունգարական ակումբում հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 113 խաղում խփել է 70 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։
Հարձակվողը 2023թ. մարտից հրավիրվում է Հունգարիայի ազգային հավաքական` 28 խաղում գրանցելով 13 գոլ ու 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԵԿ, Բարնաբաշ Վարգա, Հունգարիայի հավաքական, տրանսֆերներ, ՖԵրենցվարոշ