«Ռեալը» մերժել է «Նապոլիի» առաջարկը
Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոն ձմռանը չի հեռանա ակումբից, գրում է Marca-ն։
18-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում` «Նապոլին»։
Իտալիայի չեմպիոնը փորձել է վարձակալել արգենտինացի ֆուտբոլիստին, բայց «արքայական» ակումբը չի ուզել բաց թողնել երիտասարդ երզայինին։
Չնայած նոյեմբերի 3-ին ստացած աճուկի վնասվածքից հետո Մաստանտուոնոն քիչ խաղաժամանակ է ստանում, մադրիդյան գրանդի մարզչական շտաբն ու ղեկավարները նրա հետ մեծ հույսեր են կապում և վստահ են նրա ներուժի վրա։
Մարզչական շտաբն ուզում է նրան խաղադաշտ վերադարձնել քայլ առ քայլ` վնասվածքի կրկնվելու հավանականությունից խուսափելու համար։
Մաստանտուոնոն վստահ է, որ 2026 թվականին կկարողանա ավելի արագ հարմարվել եվրոպական ֆուտբոլին։
Ֆրանկո Մաստանտուոնոն նախորդ ամռանն է «Ռիվեր Փլեյթից» 45 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ռեալ»։ Նա «սերուցքայինների» կազմում 14 խաղում 1 գոլ ու 1 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Նապոլի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆրանկո Մաստանտուոնո