Ֆերանը ճախրում է! «Բարսան» հիացնում է` գերգոլառատ խաղում հաղթելով «Բետիսին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում «Բարսելոնան» Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում 5:3 հաշվով հաղթեց «Բետիսին»։
«Բլաուգրանայից» հիասքանչ հանդիպում անցկացրեց Ֆերան Տոռեսը` գրանցելով հեթ-տրիկ։ Իսպանացի հարձակվողը լավագույն ռմբարկուների պայքարում 11 գոլով բարձրացավ երկրորդ տեղ։ Նախորդ մրցաշրջանում 25 խաղում նա 10 գոլ էր խփել Լա լիգայում։
Կատալոնական ակումբից մեկական անգամ էլ աչքի ընկան Ռունի Բարդաղջին ու Լամին Յամալը։
«Բետիսի» գոլերը խփել են Անթոնին, Դիեգո Լյորենտեն ու Կուչոն։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 40 միավորով առաջին տեղում է, «Բետիսը»` 24 միավորով 5-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml