Մեմֆիս Դեպայի հիասքանչ գոլը «Սան Պաուլոյի» դեմ խաղում 🎥
Բրազիլիայի Ա սերիայի 34-րդ տուրում «Կորինտիանսը» «Նեո Կիմիկա Արենա» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Սան Պաուլոյին»։
Տանտերերից 63-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել անվանի հարձակվող Մեմֆիս Դեպայը։
84-րդ րոպեին 31-ամյա հարձակվողը գնդակն անցկացրել է մրցակցի պաշտպան Սաբինոյի ոտքերի արանքով, դուրս եկել հարվածային դիրք ու հաշիվը դարձրել 2:1` խփելով հիասքանչ գոլ։
Նիդերլանդների ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն (55 գոլ) ու ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը (36 ասիստ) «Կորինտիանսում» հանդես է գալիս 2024թ. սեպտեմբերից, 60 խաղում խփել է 17 գոլ, կատարել 14 ասիստ։
Դորիվալ Ժունիորի գլխավորած թիմը 45 միավորով 10-րդն է, «Սան Պաուլոն»` նույնքան միավորով 9-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բրազիլական Ա սերիա, Կորինտիանս, Հոլանդիայի հավաքական, Մեմֆիս Դեպայ, Սան Պաուլո