Կարվախալը ժեստով Յամալին հորդորել է քիչ խոսել ու լռել 🎥
Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կայացած հերթական «Էլ Կլասիկոյում» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։
Հանդիպման վերջնամասում երկու ակումբների ֆուտբոլիստների միջև լարված իրավիճակ է ստեղծվել. «արքայական» ակումբի ավագ Դանի Կարվախալը դրվագներից մեկում դժգոհել է «բլաուգրանայի» վինգեր Լամին Յամալի վարքագծից` ժեստով հորդորդելով նրան քիչ խոսել ու լռել։
33-ամյա պաշտպանը Յամալին ասել է. «Դու անչափ շատ ես խոսում։ Խոսի՛ր հիմա»։
Հանդիպումից առաջ 18-ամյա Յամալն Իսպանիայի Քինգս լիգայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ «Ռեալն» անդադար խաբեության է դիմում ու բողոքում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Կարվախալ, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Լամին Յամալ, Ռեալ Մադրիդ, Քինգս լիգա