ՉԼ. «Նապոլիի» կատարյալ ֆիասկոն. ՊՍՎ-ն ջախջախել է Իտալիայի չեմպիոնին 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Նապոլին» Էյնդհովենի «Ֆիլիպս» ստադիոնում 2:6 հաշվով սենսացիոն պարտություն է կրել ՊՍՎ-ից։
Նիդերլանդների չեմպիոնից դուբլ է գրանցել Դենիս Մանը, մեկական գոլ խփել են Իսմայել Սայբարին, Ռիկարդո Պեպին, Կուհաիբ Դրիոշը, իսկ Ալեսանդրո Բոնջարնոն գրավել է սեփական դարպասը։ «Աձուրիից» երկու անգամ աչքի է ընկել Սքոթ Մաքթոմինեյը։
Նշենք, որ «Նապոլին» եվրագավաթային մրցաշարերում առաջին անգամ է 5 և ավելի գնդակ բաց թողել` կրելով ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։
ՊՍՎ-ն 4 միավորով 11-րդ տեղ է բարձրացել, Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 3 միավորով 22-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am