Մելիքյան. «Կարմիր քարտը «ջարդեց» մեր խաղը» 🎥
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Իռլանդիայից կրած պարտությունից (0-1) հետո պատասխանել է լրագրողների հարցերին.
«Այո՛, կարմիր քարտը «ջարդեց» մեր խաղը, բայց դա իմ ֆուտբոլիստի սխալն էր։ Ես եմ գլխավոր մարզիչը, և ֆուտբոլիստների հետ ինչ պատահում է, նաև իմ սխալն է, վերցնում եմ ինձ վրա պատասխանատվությունը։
Ներողություն եմ խնդրում. երկրպագուները միավորներ էին սպասում մեզնից։ Երկու խաղում ինչ-ինչ պատճառներով միավոր չվաստակեցինք։ Ամեն դեպքում, հպարտ եմ իմ թիմով»,- ասել է Մելիքյանը։
Մանրամասները` տեսանյութում
Իռլանդիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը թիմի ավագ Տիգրան Բարսեղյանի` 52-րդ րոպեին մրցակցի կիսապաշտպան Ֆին Ազազի դեմքին գլխով հարվածելու համար ստացած կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստով։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընտրական մրցաշարի F խմբում 3 միավորով վերջինն է` չորրորդը։ Առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, իսկ Իռանդիան` 4։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Բարսեղյանի կարմիր քարտը`