Պաշտոնական. Ժորդի Ալբան կավարտի կարիերան 🎥
Իսպանացի լեգենդար պաշտպան Ժորդի Ալբան սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ ՄԼՍ-ի մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան։
36-ամյա լատերալը կարիերայի մեծ մասը` 2012-2023թթ., հանդես է եկել «Բարսելոնայում», 459 խաղում խփել 27 գոլ ու 99 ասիստ, նվաճել 17 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, 1 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։
Ալբան հանդես է եկել նաև «Վալենսիայում» (110 խաղ, 6 գոլ և 8 ասիստ), «Խիմնաստիկում» (36 խաղ, 4 գոլ), իսկ «Բարսելոնայից» հեռանալուց հետո տեղափոխցել է ամերիկյան «Ինտեր Մայամի», որի կազմում 95 խաղում 14 գոլ ու 28 ասիստ է գրանցել։
Եզրային պաշտպանը նաև 9 գոլ է խփել ու 22 արդյունավետ փոխանցում կատարել Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրած 93 խաղում։ Նա «Ֆուրիա ռոխայի» հետ 2012թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2023թ.` Ազգերի լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am