ԱԱ-2026-ի որակավորում. Իռլանդիայի հավաքականի հայտացուցակը
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հատլգրիմսոնը հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ – Կուվին Կելեհեր («Բրենթֆորդ», Անգլիա), Գևին Բազունու («Սաութհեմփթոն», Անգլիա), Մարկ Թրավերս («Էվերթոն», Անգլիա)։
Պաշտպաններ – Շեյմուս Քոուլման, Ջեք Օ’Բրայան (երկուսն էլ` «Էվերթոն»), Դարա Օ’Շի («Իպսվիչ Թաուն», Անգլիա), Նաթան Քոլինզ («Բրենթֆորդ»), Լիեմ Սքեյլզ («Սելթիկ», Շոտլանդիա), Ջոն Իգան («Հալ Սիթի», Անգլիա»), Ռայան Մենինգ («Սաութհեմթոն»), Կալում Օ’Դաուդա («Ֆերենցվարոշ», Հունգարիա)։
Կիսապաշտպաններ – Ջոշ Քալեն («Բարնլի», Անգլիա), Ջեք Թեյլոր («Իփսվիչ Թաուն»), Ֆին Ազազ («Միդլսբրո», Անգլիա), Ուիլ Սմոլբոն («Միլոուլ», Անգլիա), Ջեյսոն Մոլամբի («Վեսթ Բրոմվիչ», Անգլիա)։
Հարձակվողներ – Էվան Ֆերգյուսոն («Ռոմա», Իտալիա), Ադամ Այդահ («Սելթիկ»), Թրոյ Փերոթ («ԱԶ Ալկմար», Նիդերլանդներ), Մայքի Ջոնսթոն («Վեսթ Բրոմվիչ»), Քեյսի Մաքաթիր, Սեմի Սմոդիչ, Չիդոզիե Օգբենե (բոլորը` «Իպսվիչ Թաուն»), Ֆեսթի Էբոսելե («Իստանբուլ Բաշակշեհիր», Թուրքիա)։
Իռլանդացիներն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում հոկտեմբերի 11-ին Լիսաբոնում հյուրընկալվելիս կմրցեն Պորտուգալիայի թիմի դեմ, իսկ 3 օր Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կհանդիպեն Հայաստանի հավաքականին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին Երևանում 2:1 հաշվով հաղթել էր Իռլանդիայի թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Իռլանդիա-Հայաստան, Իռլանդիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026