«Ոսկե գնդակ». Դեմբելեն բավական լուրջ առավելություն է ունեցել Յամալի նկատմամբ 📸
France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։
Մրցանակի դափնեկիր, ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն երկրորդ տեղը զբաղեցրած Լամին Յամալից («Բարսելոնա») 321 միավորի առավելություն է ունեցել։
Երրորդ տեղը զբաղեցրած ՊՍԺ-ի և Պարտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիտինիան ստացել է 703 միավոր։
Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս) հավաքել է 657, իսկ «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռաֆինիան` 620 միավոր։
Տասնյակում էին նաև Աշարֆ Հակիմին (ՊՍԺ, Մարոկկո, 484 միավոր), Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա, 378), Քոուլ Պալմերը («Չելսի», Անգլիա, 211), Ջանլուիջի Դոնարուման («Մանչեսթեր Սիթի», Իտալիա, 172) և Նունու Մենդեշը (ՊՍԺ, Պորտուգալիա, 171)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Լամին Յամալ, Ոսկե-գնդակ, Ուսման-Դեմբելե✨ What you need to know about Ousmane Dembélé's victory #ballondor pic.twitter.com/asmqUuDgPY
— Ballon d'Or (@ballondor) September 26, 2025