Լրագրող. «Յամալի հայրը նրան արջի ծառայություն է մատուցում»
Իսպանացի լրագրող Ռիկարդո Ռեյեսը քննադատել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի հորը` Մունիր Նասրաուիին, գրում է Marca-ն։
«Ըստ իս` «Ոսկե գնդակն» արդար դափնեկիր ունեցավ։ Այն մարդիկ, որոնք հաղթել են մրցանակներ, գիտեն` ինչպես ընդունեն դա։ Պարտվողները նույնպես։
Սա վերաբերվում է միայն այն պահին, երբ հայտնվեց Յամալի հայրը, որն իր որդուն արջի ծառայություն է մատուցում։ Որքան այդ մարդը հեռու լինի հանրային կյանքից ու ԶԼՄ-ներից, այնքան ավելի լավ իր որդու համար»,- ասել է Ռեյեսը։
Նարսաուին «Ոսկե գնդակի» քվեարկության ամփոփումից հետո դժգոհել էր` նշելով. «Ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ»
Յամալը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով միայն ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am։
# Ballon d'Or, Բարսելոնա, Լամին Յամալ, Մունիր Նասրաուի, Ոսկե-գնդակ, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ