Յամալի հայր. «Ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ»
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի հայրը` Մունիր Նասրաուին, դժգոհել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներից.
«Սա գողություն չէ, բայց բարոյական վնաս է հասցվել։ Լամին Յամալը, միանշանակ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Սա չեմ ասում այն պատճառով, որ նա իմ որդին է։
Յամալը մրցակիցներ չունի, ու ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Հաջորդ տարի «Ոսկե գնդակն» իսպանացիներինը կլինի»,- նշել է Նասրաուին, որի խոսքը մեջբերում է Diario Sport-ը։
18-ամյա Յամալը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով միայն ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Բարսելոնա, Լամին Յամալ, Մունիր Նասրաուի, Ոսկե-գնդակ, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ