Միլիտաոյի սուպեր գոլը «Էսպանյոլի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»։
«Արքայական» ակումբից 22-րդ րոպեին հեռահար սուպեր հարվածով հաշիվը բացել է բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։
Ի դեպ, Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Լա լիգայի նոր մրցաշրջանում հաղթել է բոլոր խաղերում և 15 միավորով առաջին տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am