«Բենֆիկան» «Կարաբախից» կրած սենսացիոն պարտությունից հետո հեռացրել է գլխավոր մարզչին

«Բենֆիկան» «Կարաբախից» կրած սենսացիոն պարտությունից հետո հեռացրել է գլխավոր մարզչին

17/09/2025 - 11:56

«Բենֆիկան» Բրունու Լաժեին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

49-ամյա մասնագետի հեռացման մասին հայտնել է պորտուգալայան ակումբի նախագահ Ռուի Կոշտան Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում ադրբեջանական «Կարաբախից» սեփական դաշտում կրած սենսացիոն պարտությունից (2:3) հետո։

Կոշտայի խոսքով` «Բենֆիկան» կփորձի մինչև սեպտեմբերի 20-ին կայանալիք ԱՎՍ-ի դեմ Պորտուգալիայի առաջնության 6-րդ տուրի խաղը նոր գլխավոր մարզիչ նշանակել։

Լաժեն «Բենֆիկան» մարզում էր 2024թ. սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ «արծիվները» 66 խաղում տարել են 46 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 11 պարտություն, նվաճել երկրի Լիգայի գավաթն ու Սուպերգավաթը։

Պորտուգալացի մասնագետը Լիսաբոնը ներկայացնող ակումբը մարզել է նաև 2019թ. հունվարից 2020թ. հուլիսը։ Այդ ժամանակ էլ «Բենֆիկան» դարձել է երկրի չեմպիոն ու Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025