Մեկնարկել է «Նոա» – «Ռիեկա» հանդիպման տոմսերի վաճառքը
Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի «Նոա» – «Ռիեկա» հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։
Տոմսեր հնարավոր է ձեռք բերել tickets.noah.am կայքից։
Տոմսերն ունեն հետևյալ արժեքները.
Հյուսիսային և հարավային տրիբունաներ` 500-1000 դրամ,
Արևմտյան տրիբունա` 5000 դրամ
Արևելյան տրիբունայի տոմսերի արժեքը հայտնի կդառնա շուտով։
«Նոան» Խորվաթիայի չեմպիոնի հետ կմրցի հոկտեմբերի 2-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 20:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Ռիեկա