Չելսին ձախ պաշտպան է փնտրում
Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի եզրային պաշտպան Դավիդ Ալաբան այս ձմեռային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնումէ է Daily Mail-ը, Ալաբան կարող է համալրել «Չելսիի» շարքերը։
Լոնդոնյան ակումբում գտնում են, որ Ալաբան կարող է ուժեղացնել թիմի խաղը ձախ եզրում: Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
«Չելսին» նախատեսում է ուժեղացնել կազմը, քանի որ ցանկանում է տեղ զբաղեցնել ԱՊԼ-ի լավագույն քառյակում, որպեսզի հաջորդ մրցաշրջանում մասնակցի Չեմպիոնների լիգային։
# Բավարիա, Դավիդ Ալաբա, Չելսի