YoHealth-ը դարձել է ֆուտբոլային 5 հայկական ակումբի հովանավոր

YoHealth-ը դարձել է ֆուտբոլային 5 հայկական ակումբի հովանավոր

03/09/2025 - 11:09

Հայաստանում 2025/26 ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկի առթիվ, YoHealth առողջ ապրելակերպի հավելվածն ուրախ է հայտարարել Հայաստանի առաջատար ֆուտբոլային 5 ակումբնի հետ իր նոր համագործակցության մասին։ Այս համագործակցությամբ YoHealth-ը հավատարիմ է մնում հայկական սպորտին աջակցելու և առողջ ապրելակերպը խթանելու իր հանձնառությանը։

Համաձայն նոր համաձայնագրերի՝ YoHealth-ը դառնում է Երևանի «Արարատ» և «Ալաշկերտ», ինչպես նաև Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբների տիտղոսային հովանավորը։ Ընկերությունը նաև շարունակում է լինել Չարենցավանի «Վան» ակումբի տիտղոսային հովանավորը և Երևանի «Փյունիկ» ակումբի հովանավորը։ Այս քայլը ընդգծում է YoHealth-ի հավատը հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ և պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական թիմերին` մրցաշրջանում բարձր արդյունքների հասնելու հարցում։

YoHealth-ի և ակումբների միջև համագործակցությունը պարզ ֆինանսական աջակցությունից ավելին է։ Իր նորարարական հարթակի միջոցով YoHealth-ը նախատեսում է մրցաշրջանի ընթացքում երկրպագուների համար տարբեր անակնկալներ և ակցիաներ իրականացնել, այդ թվում՝ խաղարկություններ, մրցույթներ և հատուկ նվերներ։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ֆուտբոլային ակումբների երկրպագուներին ավելի մոտեցնել առողջ ապրելակերպին՝ միաժամանակ բարձրացնելով աջակցությունն իրենց սիրելի թիմերին։

Այս մրցաշրջանում YoHealth-ը շարունակելու է նաև հանձնել Fastex Պրեմիեր լիգայի ամեն ամսվա լավագույն ֆուտբոլիստի` «YoHealth Ամսվա սիրտ» մրցանակը։ Այս մրցանակը առանձնացնում և լայն հանրությանն է ներկայացնում այն մարզիկներին, ովքեր խաղադաշտում նվիրվում են ամբողջ սրտով։ Ամենամսյա մրցանակը հանձնվում է 2025 թվականի սկզբից, իսկ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը, ռմբարկուն և ասիստենտը պարգևատրվել են հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը, դրանք հաշվարկում և թույլ տալիս փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Բացի առողջ ապրելակերպի խթանումից, YoHealth-ը մարքեթինգային նորարար հարթակ է բիզնեսների համար, որը հնարավորություն է տալիս բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023