Լա լիգայում կրկին երկիշխանություն է?

Լա լիգայում կրկին երկիշխանություն է?

05/01/2020 - 02:06

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Կոռնելիա Էլ Պրատ» մարզադաշտում կայացավ հերթական կատալոնական դերբին։ Առաջնության առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել հետնապահ «Էսպանյոլի» դիմադրությունը։ Խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Խաղն անցավ բավականին հետաքրքիր պայքարում։ 23-րդ րոպեին տանտերերը տուգանային հարվածի իրավունք ստացան։ Մարկ Ռոկայի փոխանցումից հետո աչքի ընկավ Դավիդ Լոպեսը։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «կապտանռնագույններն» ավելացրին և երկու անգամ գրավեցին Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասծը։ Աչքի ընկան Լուիս Սուարեսն ու Արթուրո Վիդալը։

Հանդիպման 75-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը՝ իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով։ Օգտվելով քանակական առավելությունից՝ տանտերերին հաջողվեց փրկվել պարտությունից։ 88-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած չինացի Հու Լեյը՝ դնելով հանդիպման վերջակետը։

Այսպիսով, Էռնեստո Վալվերդեի սաները կորցրին կարևոր 2 միավոր՝ թույլ տալով Մադրիդի «Ռեալին» կրկին հավասարվել միավորներով։ Այժմ երկու թիմերն էլ ունեն 40-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Էսպանյոլը» ունի 11 միավոր՝ զբաղեցնելով վերջին՝ 20-րդ հորիզոնականը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023