ԱՊԼ-ի առաջին տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն լռության րոպեով
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները կհարգեն «Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրե Սիլվայի հիշատակը. 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկել լռության րոպեով, գրում է BBC-ն։
Ֆուտբոլիստները նաև խաղադաշտ դուրս կգան հատուկ սև թևկապներով։
Ժոտան և նրա եղբայրը զոհվել են հուլիսի 3-ի գիշերն Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարլկի օգոստոսի 15-ին` գործող չեմպիոն «Լիվերպուլի» ու «Բորնմութի» միջև խաղով։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2025/26 մրցաշրջան, Անդրե Սիլվա, ԱՊԼ, Դիեգու Ժոտա