ՉԼ. Կիպրոսի չեմպիոնը պայքարից դուրս թողեց Կիևի «Դինամոյին» 🎥
Չեմպիոնների լիգայի որակորման երրորդ փուլում «Պաֆոսը» սեփական դաշտում մրցեց Կիևի «Դինամոյի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Կիպրոսի չեմպիոնը 1:0 հաշվով հաղթել էր անվանի մրցակցին։
Պատասխան խաղում Խուան Կառլոս Կարսեդոյի գլխավորած թիմը կրկին հաղթեց` այս անգամ 2:0 հաշվով։
Տանտերերից աչքի ընկան Միսլավ Օրշիչն ու Ժոաու Կորեյրան։
Այսպիսով, «Պաֆոսը» դիմականությունում առավելության հասավ 3:0 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կմրցի «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Լեխ» (Լեհաստան) դիմակայության զույգի հաղթողի դեմ։
Նշենք, որ «Պաֆոսը» 2024/25 մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձել է Կիպրոսի չեմպիոն։ Ակումբն առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային ու որակավորման երկրորդ փուլում էլ պայքարից դուրս էր թողել Իսրայելի չեմպիոն Թել Ավիվի «Մաքաբիին»։
«Պաֆոսը» վերջերս պայմանագիր է ստորագրել բրազիլացի անվանի պաշտպան Դավիդ Լուիսի հետ, սակայն նա հայտավորված չէր «Դինամոյի» դեմ խաղերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am