Կառլո Անչելոտին աչք է դրել իր նախկին սանի վրա
Ըստ Le10Sport-ի՝ «Էվերտոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի առաջնային տրանսֆերային թիրախը լինելու է «Նապոլիի» եզրային հարձակվող Լորենցո Ինսինյեն։
«Նապոլին» լավ օրեր չի ապրում, ինչի պատճառով 28-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ նեապոլիտանական ակումբից, իսկ «Էվերտոնը» մտադիր է օգտվել այդ փաստից և նրան հրավիրել «կապույտների» կազմ։ Նշվում է, որ Ինսինյեն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում մեկ անգամ չէ, որ ցանկացել է նոր ակումբ տեղափոխվել, սակայն իտալական ակումբի նախագահ Աուերլիո դե Լաուրենտիսը չի ցանկանում տաղանդավոր իտալացուն բաց թողնել։
Հիշեցնենք նաև, որ Անչելոտին ու Ինսինյեն միմյանց հետ աշխատելու փորձ արդեն ունեն՝ 2018-2019 թվականներին։
# Կառլո Անչելոտի