Թրիլեր «Սան Սիրոյում». Պեդրոն 90+8-րդ րոպեին հաղթանակ պարգևեց «Լացիոյին» «Միլանի» դեմ խաղում 🎥

Թրիլեր «Սան Սիրոյում». Պեդրոն 90+8-րդ րոպեին հաղթանակ պարգևեց «Լացիոյին» «Միլանի» դեմ խաղում 🎥

03/03/2025 - 02:06

Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում մրցեց «Լացիոյի» դեմ։

Հանդիպումն անցավ բավական հետաքրքիր պայքարում և ունեցավ թրիլերային ավարտ. հռոմեական ակումբը 90+8-րդ րոպեին 2:1 հաշվով հաղթանակ կորզեց։

«Բիանկոչելեստեին» 28-րդ րոպեին առաջ մղեց թիմի ավագ Մատիա Ձականին, իսկ միլանյան ակումբը 67-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Ստրախինիա Պավլովիչը։

«Ռոսոներին» հերոսական ուժ գրավ իր մեջ և 85-րդ րոպեին Սամուել Չուկվուզեիե գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։

Թվում էր, թե ոչ-ոքի կգրանցվի, սակայն խաղավերջում «Լացիոն» 11-մետրանոց վաստակեց, որը 90+8-րդ րոպեին իրացրեց «Բարսելոնայի», «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին վինգեր, 37-ամյա Պեդրոն և թրիլերային հաղթանակ պարգևեց իր թիմին։

«Լացիոն» 50 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Միլանը» 9-րդն է և 41 միավոր ունի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023