«Միլանը» կրկին ձախողվեց` պարտվելով նաև «Բոլոնիային» 🎥
Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրից հետաձգված խաղում «Միլանը» մրցակցի դաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։
«Ռոսոներին» կրկին ձախողվեց և պարտվեցին 1:2 հաշվով։ «Միլանից» հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ռաֆայել Լեաուն, որին «ռոսոբլուն» երկրորդ խաղակեսում պատասխանեց Սանդիագո Կաստրոյի ու Դեն Նդոյեի դիպուկ հարվածներով։ Վերջինը «Բոլոնիային» հաղթանակ պարգևեց 82-րդ րոպեին։
Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմը վաստակեց 44 միավոր և բարձրացավ 6-րդ տեղ։ «Միլանն» Ա սերիայում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և 41 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից