«Միլանը» կրկին ձախողվեց` պարտվելով «Տորինոյին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։
Հանդիպումն անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 5-րդ րոպեին տանտերերը «ռոսոներիներիի» պաշտպան Մալիկ Թիաու անհասկանալի ինքնագոլից հետո առաջ անցան հաշվի մեջ։
Այդ դրվագում միլանյան գրանդի դարպասապահ Մայք Մենյանը փորձում էր գնդակը հեռացնել, սակայն նրա հարվածից հետո այն անդրադարձավ Թիաուից և հայտնվեց դարպասում։
Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմը 32-րդ րոպեին կարող էր խփել պատասխան գնդակը, սակայն Քրիստիան Պուլիշիչը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. թուրինյան ակումբին փրկեց դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը։
Երկրորդ խաղակեսում հյուրերն ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն և 74-րդ րոպեին, ի վերջո, Տիջանի Ռեյնդերսի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Այդուհանդերձ, ընդամենը երկու րոպե անց «Տորինոն» կրկին առաջ անցավ հաշվի մեջ ու խփեց հաղթական գոլը. աչքի ընկավ լիտվացի կիսապաշտպան Գվիդաս Գինեյտիսը։
Այսպիսով, Պաոլո Վանոլիի գլխավորած հաղթեց 2:1 հաշվով և 31 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, «Միլանը» 41 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից