Բոլոնիան 21966 օր անց գոլ է խփել Չեմպիոնների լիգայում 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում «Բոլոնիան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Լիլին»։
Իտալական ակումբի միակ գնդակը խփել է կոլումբացի պաշտպան Ջոն Լուկումին։ «Ռոսոբլուն» Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ է դարձել 21966 օր անց։
«Բոլոնիան» ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում նախորդ գոլը խփել էր 1964 թ. հոկտեմբերի 7-ին, երբ 2:1 հաշվով պարտության էր մատնել բելգիական «Անդերլեխտին»։ Այդ ժամանակ այն կոչվում էր Եվրոպական չեմպիոնների գավաթ։
Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմը 5 խաղում 1 միավոր է վաստակել, 33-րդ տեղում է, «Լիլը» ունի 10 միավոր և 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բոլոնիա, Լիլ, Չեմպիոնների-լիգա, Ջոն Լուկումի