Չեմպիոնների լիգայի ֆավորիտներն` ըստ Opta-ի 📸
Հեղինակավոր վիճակագրական Opta ընկերությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի ֆավորիտներին։
Ըստ կազմակերպության` մրցաշարը 19 տոկոս հավանականությամբ հաղթելու է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։
«Քաղաքաբնակներին» հաջորդում է ևս մեկ անգլիական ակումբ` «Լիվերպուլը», որի տիտղոսը նվաճելու հավանականությունն ընկերությունը գննահատում է 17 տոկոս։
12 տոկոս հավանականությամբ եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը»։ Տասնյակում են նաև «Բարսելոնան» (9 տոկոս), «Արսենալը» (8), Լիսաբոնի «Սպորտինգը» (6), Մադրիդի «Ռեալը» (6), Լևերկուզենի «Բայերը» ( 4), Մյունխենի «Բավարիան» (4) և ՊՍԺ-ն (3)։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Ռեալ Մադրիդն» է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Արսենալ, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բարսելոնա, Ինտեր, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սպորտինգ