Երկրպագուների վիրավորանքների պատճառով Շեֆիլդի դարպասապահը ցանկացել է ինքնասպան լինել

Երկրպագուների վիրավորանքների պատճառով Շեֆիլդի դարպասապահը ցանկացել է ինքնասպան լինել

13/12/2019 - 16:09

Անգլիայի հավաքականի և «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը ցանկացել է ինքնասպան լինել՝ երկրպագուների վիրավորանքների պատճառով։

Daily Mirror-ին տված հարցազրույցի ժամանակ երիտասարդ դարպասապահը խոսել է այդ մասին․

«Նախորդ մրցաշրջանի մի շարք հանդիպումներից հետո իմ և իմ ընտանիքի համար շատ դժվար էր, քանի որ տրիբունաներից հնչող մի շարք բացականչություններ պարզապես սարսափելի էին։

Եթե դրանք լինեին ռասիստական արտահայտություններ, մարդկանց կարգելեին մուտք գործել մարզադաշտ։ Ինձ հետ ոչ ոք չէր խոսում այդ բացասական բաներն ընդունելու մասին։ Ես ընդամենը 22 տարեկան եմ և ոչ ոք չգիտի, թե ես ինչի միջով եմ անցել»,- նշել է երիտասարդ դարպասապահը։

22-ամյա դարպասապահը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Շեֆիլդ Յունայթեդում»։ Դարպասապահի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունյաթեդին»

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023