Բորուսիան վճարել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հրաժարագինը
Դորտմունդի «Բորուսիան» գնել է «Շտուտգարտի» կենտրոնական պաշտպան Վալդեմար Անտոնի տրանսֆերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստը ռուրյան ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` «Բորուսիան» վճարել է Անտոնի պայմանագրով նախատեսված հրաժարագինը` 22,5 մլն եվրո։
Պաշտպանը «Շտուտգարտում» հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից` 141 խաղում դառնալով 4 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2024-ին և մրցաշարում անցկացրեց 2 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Գերմանիայի հավաքական, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո