Ռեալը նոր ավագ կունենա Նաչոյի հեռանալուց հետո

Ռեալը նոր ավագ կունենա Նաչոյի հեռանալուց հետո

23/06/2024 - 12:51

2024/25 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ավագը լինելու է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

COPE-ն գրում է, որ 38-ամյա ֆուտբոլիստին ավագի թևկապը կփոխանցվի Նաչոյից։ Արդեն հայտնի է, որ Նաչոն ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է «արքայական» ակումբից և պայմանագիր է կնքելու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիայի» հետ։

Մադրիդյան գրանդի փոխավագը լինելու է Դանի Կարվախալը։ Ըստ հերթականությամբ` Մոդրիչին ու Կարվախալին հաջորդելու են Լուկաս Վասկեսը, Ֆեդե Վալվերդեն, Տիբո Կուրտուան ու Վինիսիուսը։

Հավելենք, որ Մադրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թ. օգոստոսից և 534 խաղում խփել է 39 գոլ, կատարել 86 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023