Գերմանիայի հավաքականը մի շարք ռեկորդներ է սահմանել
Գերմանիայի հավաքականը Եվրո-2024-ի բացման խաղում 5:1 հաշվով ջախջախեց Շոտլանդիայի թիմին։
Squawka Football-ը գրում է, որ այս հաղթանակը Եվրոպայի առաջնությունների բացման խաղերում ամենախոշորն է։ Նախորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել էր Իտալիայի հավաքականը, երբ Եվրո-2020-ի առաջին խաղում Թուրքիայի նկատմամբ առավելության հասավ 3:0 հաշվով։
Այդ խաղը նաև ամենագոլառատն է դարձել Եվրոների բացման խաղերում։ Բացման խաղում երբեք երեք գոլից ավելի չէր գրանցվել։
Ընդունված է համարել, որ Եվրոպայի առաջնություններում դասական բացման խաղ կայացել է 1980 թվականից, երբ մրցաշարում սկսեց կիրառվել խմբային փուլ։ 1960-1976 թթ. Եվրոներին մասնակցելու իրավունք ուներ միայն չորս հավաքական, որոնք միմյանց դեմ մրցում էին փլեյ-օֆֆ ձևաչափով։
Բացի այդ, Գերմանիայի հավաքականը Եվրոպայի առաջնություններում տարել է իր ամենախոշոր հաղթանակը։ «Բունդեսմանշաֆթը» մրցաշարում երբեք երեք գնդակից ավելի տարբերությամբ մրցակիցներին չէր հաղթել։
Հավելենք, որ Յուլիան Նագելսմանի թիմը Եվրո-2024-ում հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունիսի 19-ին և մրցելու է Հունգարիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Յուլիան Նագելսման, Շոտլանդիայի հավաքական