Եվրո-2024. Ավստրիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Եվրո-2024. Ավստրիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

12/06/2024 - 13:00

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրո-2024-ի բոլոր մասնակիցների վերջնական հայտացուցակները։

Ավստրիայի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով.

Դարպասապահներ – Նիկլաս Հեդլ («Ռապիդ Վիեննա»), Հայնց Լինդեր («Յունիոն», Բելգիա), Պատրիկ Պենց («Բրոնդբյու», Դանիա)

Պաշտպաններ – Ֆլավիուս Դանիլյուկ («Զալցբուրգ»), Կևին Դանսո («Լանս», Ֆրանսիա), Ֆիլիպ Լինհարթ («Ֆրայբուրգ», Գերմանիա), Ֆիլիպ Մվենե («Մայնց», Գերմանիա), Շտեֆան Պոշ («Բոլոնիա», Իտալիա), Լեոպոլդ Կվերֆելդ («Ռապիդ Վիեննա»), Գերնոտ Թրաուներ («Ֆեյենորդ», Նիդերլանդներ), Պատրիկ Վիմեր («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Մաքսիմիլիան Վյոբեր («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա)

Կիսապաշտպաններ – Քրիստոֆեր Բաումգարտներ, Նիկոլաս Զայվալդ (երկուսն էլ` «Լայպցիգ», Գերմանիա), Ֆլորիան Գրիլիչ («Հոֆենհայմ», Գերմանիա), Մարկո Գրյուլ, Մաթիաս Զայդլ (երկուսն էլ` «Ռապիդ Վիեննա»), Ֆլորիան Կայնց («Քյոլն», Գերմանիա), Կոնրադ Լայմեր («Բավարիա», Գերմանիա), Ալեքսանդր Պրաս («Շտուրմ»), Մարսել Զաբիթցեր («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Ռոման Շմիդտ («Վերդեր», Գերմանիա)

Հարձակվողներ – Մարկո Առնաուտովիչ («Ինտեր», Իտալիա), Մաքսիմիլիան Էնթրուպ («Հարթբերգ»), Միխայել Գրեգորիչ («Ֆրայբուրգ»), Անդրեաս Վայման («Վեսթ Բրոմվիչ», Անգլիա)

Ավստրիայի հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել թիմի ավագ, Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան, որն ապաքինվում է նախորդ տարվա դեկտեմբերին ստացած ծնկի ծանր վնասվածքից։

Հավելենք, որ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը Եվրո-2024-ում ընդգրկված է D խմբում և մրցելու է Ֆրանսիայի, Նիդերլանդների ու Լեհաստանի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023