Ուդինեզեն և Էմպոլին գերդրամատիկ պայքարում պահեցին տեղն Ա սերիայում🎥
Իտալական Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Էմպոլին» տնային խաղում մրցեց «Ռոմայի» դեմ։
Վերջին տուրից առաջ տոսկանական ակումբը 33 միավորով վտանգավոր գոտում էր և զբաղեցնում էր 18-րդ տեղը։ Տեղն Ա սերիայում պահելու համար Դավիդե Նիկոլայի թիմին պետք էր հաղթել «Ռոմային», իսկ զուգահեռ «Ֆրոզինոնե» – «Ուդինեզե» խաղում չպետք է գրանցվեր ոչ-ոքի։
Սցենարը դասավորվեց «Էմպոլիի» օգտին։ «Ջոլոռոսիների» դեմ խաղում մինչև 90+3-րդ րոպեն լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը, սակայն սենեգալցի հարձակվող Մբայե Նիանգը հաղթանակ պարգևեց «Էմպոլիին»։
Զուգահեռաբար էլ «Ուդինեզեն» 76-րդ րոպեին Կինան Դեյվսի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»։
«Էմպոլին» վաստակեց 36 միավոր, բարձրացավ 17-րդ տեղ և պահեց տեղն Ա սերիայում։ Հաջորդ մրցաշրջանում ուժեղագույնների խմբում կշարունակի հանդես գալ նաև «Ուդինեզեն», որը 37 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը։
«Ֆրոզինոնեն» պարտության հետևանքով մնաց 35 միավորով, նահանջեց 18-րդ տեղ և դուրս մնաց Ա սերիայից։ Ակումբը հաջորդ մրցաշրջանում կխաղա Բ սերիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դավիդե Նիկոլա, Էմպոլի, Մբայե Նիանգ, Ուդինեզե, Ռոմա, Ֆրոզինոնե