Սևիկյանը մասնակցեց Հունգարիայի գավաթի եզրափակիչին 🎥
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում մասնակցեց Հունգարիայի գավաթի խաղարկության եզրափակիչին։
«Ֆերենցվարոշը» եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 0:2 հաշվով պարտվեց «Պակշին»։
Հանդիպումն անցավ թրիլերային պայքարում։ Նախ 34-րդ րոպեին «Ֆերենցվարոշից» Բարնաբաշ Վարգան վրիպեց 11-մետրանոցից, ապա 38-րդ րոպեին Բալինտ Վեչեին կարմիր քարտ ստացավ ու «Պակշին» թողեց 10 ֆուտբոլիստներով, իսկ 75-րդ րոպեին մրցող կողմերի կազմերը հավասարվեցին. դաշտից հեռացվեց Միենթի Աբենան։
Լրացուցիչ ժամանակում «Պակշը» կարողացավ երկու գոլ խփել ու հաղթել։ 98-րդ րոպեին աչքի ընկավ Կրիշտոֆ Պապը, իսկ 120+2-րդ րոպեին` Ժոլտ Հարաստին։
«Պակշը» հաղթեց 2:0 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հունգարիայի գավաթակիր։
Ավելացնենք, որ Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում փոխարինման դուրս եկավ 100-րդ րոպեին։ 112-րդ րոպեին նա դեղին քարտ ստացավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարնաբաշ Վարգա, Էդգար Սևիկյան, Հունգարիայի գավաթ, Պակշ, ՖԵրենցվարոշ