Բայերը վստահ խաղով հաղթեց Քյոլնին` ամրապդնվելով առաջին հորիզոնականում 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Բայերը» մրցակցի մարզադաշտում մրցեց «Քյոլնի» դեմ։
Հանդիպման ամբողջ ընթացքում «դեղագործները» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմին հաղթանակ պարգևեցին Ժերեմի Ֆրիմպոնգի ու Ալեքս Գրիմալդոյի խփած գոլերը։
Այս հաղթանակից հետո Լևերկուզենը ներկայացնող ակումբը վաստակեց 64 միավոր և ամրապնդվեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում` մոտակա հետապնդող «Բավարիային» գերազանցելով արդեն 10 միավորով։
«Քյոլնը», 17 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Քյոլն