Բորուսիա Դորտմունդը Սեբաստիան Ալեին դիմավորել է ինչպես հերոսի 🎥
Սեբաստիան Ալեն Կոտ դ’Իվուարի հավաքականի կազմում Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող դառնալուց հետո վերադարձել է «Բորուսիա Դորտմունդ»։
Ռուրյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին դիմավորել է ինչպես հերոսի։
Ալեն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում անցկացրած 4 խաղում խփել է 2 գոլ` իր թիմին հաղթանակ պարգևելով մրցաշարի կիսաեզրափակիչի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և եզրափակիչի Նիգերիայի դեմ խաղերում։
Հիշեցնենք, որ Սեբաստիան Ալեի մոտ 2022 թ. օգոստոսին ախտորոշվել էր ամորձիների քաղցկեղ, ինչի հետևանքով բաց թողեց գրեթե կես տարի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Բորուսիա-Դորտմունդ, Կոտ դ'Իվուարի հավաքական, Սեբաստիան Հալեր