Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Սլավիկ Գալստյանը (67 կգ) պայքարն սկսեց փետրվարի 13-ին և մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո 1/4 եզրափակիչում 0:9 հաշվով ժամկետից շուտ պարտվեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռուսլան Բիչրունին։
Բիչուրինը հետագայում հասավ եզրափակիչ` Գալստյանին հնարավորություն տալով անցկացնել սփոփիչ գոտեմարտ, որը փետրվարի 14-ին հայ ըմբիշը 6:2 հաշվով հաղթեց ֆինն Միքայել Մանիլային։
Գալստյանը կգոտեմարտի կգոտեմարտի բրոնզե մեդալի համար. նրա մրցակիցը լինելու է թուրք Մուրատ Ֆիրատը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Սլավիկ Գալստյան