AFCON. Կոտ դ’Իվուարը 11-մետրանոցներով հաղթեց Սենեգալին 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը մրցեց մրցաշարի գործող հաղթող Սենեգալի ընտրանու դեմ։
Կողմերը հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Գործը հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին «փղերը»` հաղթելով 5:4 հաշվով։
Վճռորոշ դարձավ սենեգալցիների պաշտպան Մուսա Նիախատեի վրիպումը, ում հարվածից հետ գնդակը դիպավ դարպասաձողին։
Սենեգալի կազմից հաշիվը 4-րդ րոպեին հացեց Հաբիբ Դիալոն, իսկ կոտդիվուարցիների պատասխան գոլը 86-րդ րոպեին խփեց Ֆրանկ Կեսիեն։
Նշենք, որ հենց Կեսիեն էլ իրացրեց իր հավաքականի վճռորոշ 11-մետրանոցը։
Այսպիսով, Կոտ դ’Իվուարը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Մալի – Բուրկինա Ֆասո դիմակայության հաղթողի դեմ, իսկ Սենեգալը լքեց հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Կոտ դ'Իվուարի հավաքական, Հաբիբ Դիալո, Սենեգալի հավաքական, Ֆրանկ Կեսիե