Անչելոտի. «Այսպիսին է Ռեալի մարզաշապիկի ոգին»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.
«Հանդիպումն ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էին. մենք վերահսկում էինք գնդակը, իսկ մրցակիցն անցել էր խորը պաշտպանության։
Մրցակիցն ազատ գոտիներ չէր տալիս, սակայն մենք փորձում էինք հասնել մեր նպատակին։
Այո՛, մենք կարող էինք ավելի շուտ գոլ խփել, սակայն ամենակարևորն այն է, որ հաղթեցինք։ Այսպիսին է «Ռեալի» մարզաշապիկի ոգին. այն թույլ է տալիս հավատալ մինչև վերջ։ Մենք ներդրեցինք մեր բոլոր ուժերը։
Ջուդ Բելինգհեմն ունի անհրաժեշտ բոլոր հմտությունները, սակայն կարևոր է նաև բախտի ու ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելու գործոնը, ինչպես դա եղավ «Խետաֆեի» դեմ խաղում (2:1)։
Երբ նա կարողանում է ազատվել մրցակցի պաշտպանական երկրորդ գծից, գործում է բոլորից խելացի` օգտվելով իր խաղային ունակություններից։
Ընդմիջմանը որոշ վերադասավորումներ կատարեցինք, այդ պատճառով էլ երկրորդ կեսն ավելի լավ անցկացրինք, քանի որ մրցակիցը գրեթե դադարել էր պրեսինգի դիմել։ Նրանք շատ էներգիա էին ծախսել, ինչի հետևանքով սկսեցինք ազատ գոտիներ ունենալ։
Ուրախալի է նաև այն, որ այս խաղում ստիպված չեղանք հետ բերել բաց թողած գնդակի կորուստը»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ունիոնի» դեմ խաղում «սերուցքայիններին» հաղթանակ պարգևեց Ջուդ Բելինգհեմի 90+5-րդ րոպեին խփած միակ գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կառլո Անչելոտի, Ունիոն-Բեռլին, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ