Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանն ու Սերգեյ Սարգսյանը մեկնարկել են հաղթանակով🎥
Սերբիայի մայրաքաղաքի Բելգրադում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Պայքարն են սկսել 65 և 97 կգ քաշային կարգի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում են համապատասխանաբար Վազգեն Թևանյանն ու Սերգեյ Սարգսյանը։
Թևանյանը 1/16 եզրափակիչում 9:0 հաշվով ջախջախեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Նյուրգուն Սկրյաբինին։
Որակավորկան փուլում Սերգեյ Սարգսյանը 8:6 հաշվով առավելության հասավ Սամուել Շերերի (Շվեյցարիա) նկատմամբ և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Սերգեյ Սարգսյան, Վազգեն Թևանյան