Վիտոր Ռոկեն նախատեսվածից շուտ կտեղափոխվի Բարսելոնա
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտնել է, որ բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեն նախատեսվածից շուտ կհամալրի «բլաուգրանայի» շարքերը.
«Դեկուն (Խմբ.` «Բարսելոնայի» սպորտային տնօրենը) ինձ հայտնել է, որ Ռոկեն «Բարսելոնա» կտեղափոխվի 2024 թ. հունվարին։
Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, որևէ խնդիր չի առաջանա»,- Խավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» բրազիլացի ֆուտոբոլիստի տրանսֆերի մասին պաշտոնապես հաստատել է սույն թվականի հուլիսի 8-ին։
Կատալոնական ակումբը գործարքի դիմաց «Ատլետիկոյին» վճարելու է 40+34 մլն եվրո։
Ըստ նախատեսվածի` Ռոկեն «Բարսելոնայի» շարքերը պետք է համալրի 2024 թ. հուլիսի 1-ին։
Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը 2023 թ. բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Պարանաենսե, Բարսելոնա, Դեկու, Խավի, Վիկտոր Ռոկե, տրանսֆերներ